Հաջողության նոտա

Կարևոր է քայլել ժամանակին համընթաց և չվնասել բուժառուին. Մի վնասիր սկզբունքն առաջնային է․ «Հաջողության նոտա»

Ընդամենը 5 տարեկան էր, երբ կարդալ սովորեց։ Գեղարվեստական գրքերին փոխարինելու եկան պապիկի բժշկական գրքերը, այդ ժամանակ էլ հստակ որոշեց. բժիշկ է դառնալու: Աշխատանքը երբ մեծ սիրով ես անում, անպայման կստացվի:

Կարծում է, որ կրթվելն ու կատարելագործվելը պետք է լինեն ամենօրյա: Հակառակ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին, նա ժամանակ գտնում է ընտանիքի, երեխաների և հոբբիների համար: Լիարժեք երջանիկ է և զգում է ազատությունը լեռնագնացության ժամանակ, լեռներ հաղթահարելով է ազատվում կուտակված բացասական էներգիայից և նոր լիցքերով վերադառնում է աշխատանքի:

Հաջողության հասնելու համար պետք է ինքդ քեզ հետ խաղաղ ու ներդաշնակ լինես: Երբ քեզ անհանգստացնող իրավիճակներ կան չես կարող հանգիստ խղճով մտնել վիրահատարան: Պատերազմը դաժան փորձություն է բժշկի համար. պատերազմից առաջ և հետո բոլորովին այլ մարդ ես, բոլորովին այլ փորձառությամբ ես նայում աշխարհին: Մեծ բավարարվածություն է զգում բժիշկը, երբ բուժառուն լիարժեք ապաքինված դուրս է գալիս հիվանդանոցից:

Չվախենալ ոչ մի բանից. բժիշկը սա սխալ է համարում, նորմալ չափաբաժնով վախն անհրաժեշտ է կյանքում, դժվարություններն էլ նպատակին հասնելու ճանապարհն են:

Մխիթար Հերացու թիվ 1 համալսարանային համալիրի դիմածնոտային կլինիկայի բժիշկ- օրդինատոր Գուրգեն Մխիթարյան։

Back to top button