Թեհրանում ծնված Զեփիուռ Շահրոզեանը փոքր տարիքում տեղափոխվել է Հալեպ, ապա Բեյրութ և Սիդնեյ։ Երգչուհի Արմինե Մարտիրոսյանի դուստրը փոքր տարիքից եղել է բեմում, սակայն ավարտելով Ավստրալիայի պետական համալսարանը՝ ընտրել է սոցիալական աշխատողի մասնագիտությունը:
2020-ին ամուսնու և 4 տղաների հետ տեղափոխվել է Հայաստան: Միանալով iGorts ծրագրին՝ աշխատել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
«Հայ Հոգի» բարեգործական ցանցի հիմնադիրն է, նպատակ ունի օգնել ընտանիքներին ամբողջական թերապևտիկ փաթեթներով: