Վերնատուն

Չիկագոյի անարխիստները, Խորհրդային սոցիալիստները և փոփ արտը Հայաստանում․ «Վերնատուն»

Հայաստանում մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատավորների միջազգային օր, որոշ երկրներում` գարնան ու աշխատանքի տոն: Խորհրդային Միությունում այս տոնը կորցրել էր իր գաղափարական իմաստը, իսկ Հայաստանում կարծես չի գտել իր բուն նպատակը:

Արվեստագետ, արվեստի քննադատ Արման Գրիգորյանը, խոսելով մայիսմեկյան խորհրդի, խորհրդային արժեբանության և ժամանակակից արվեստի մասին, ասում է, որ Խորհրդային Միությունը հակասոցիալիստական երկիր էր, իսկ խորհրդային միության լիդերները` առաջին հակակոմունիստներն ու հակասոցիալիստները:

«Նրանք վերականգնեցին պատրիարխալիզմը, երբ հասկացան, որ կարող են կորցնել իշխանությունը. ի՞նչ աշխատավորներ, ի՞նչ բան, նրանք մարդկանց տանում էին Գուլագ` ստրկական աշխատանքի, գյուղացիներին վերածեցին ճորտերի, և ամենևին չի կարելի ասել, որ Խորհրդային Միությունը աշխատավորների երկիր էր, չնայած որ պահպանում էր բոլոր ռիտուալները: Խորհրդային Միությունում ոչ մի սոցիալիզմ էլ չի եղել, դա մեծ բլեֆ էր` դրսի սոցիալիստներին համախմբելու և հույսեր տալու, մի խումբ ավազակների կողմից աշխարհը գրավելու փորձ»,- ասում է Արման Գրիգորյանը:

Արման Գրիգորյանը հայկական փոփ արտի հիմնադիրներից է: Ասում է ժամանակակից արվեստը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե որքանով է արվեստագետը մասնակցում հասարակության ու իր միջավայրի առաջադիմությանը:

«Փոփ արտը իրականում հենց աշխատավորների արվեստն է: Ես բարձր եմ գնահատում այս տոնը, թող այն լինի ու թող աշխատավորները պայքարեն իրենց իրավունքների համար»,- ասում է արվեստագետը:

Back to top button