Հաջողության նոտա

Հաջողությունը ինքնաճանաչումն է. սննդաբան Գայանե Շահխաթունի․ «Հաջողության նոտա»

Սննդաբան Գայանե Շահխաթունին, օպերային երգչուհի դառնալու երազանքով, Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել Է Մանկավարժական համալսարանի գեղարվեստի բաժնում:

Ժամանակի ընթացքում, երբ երազանքը վերածվել է հոբիի, նրան գրավել է մարզաշխարհն ու մարմնի ինքնաճանաչումը, և նա սկսել է դասեր վերցնել Մոսկվայի սննդաբանների դպրոցում։

Տեսակով համարձակ և դժվարություններ հաղթահարելու սիրահար Գայանեն սկզբում բացել է մարզական կենտրոն, իսկ այսօր արդեն իր փորձով և խորհուրդներով սեփական կենտրոնի միջոցով օգնում է ցանկացողներին:

Back to top button