Իրանում ծնված Արմենը մանկությունը անցկացրել է ԱՄՆ-ում, սակայն 5-րդ դասարանից ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան:
Տնտեսագիտական համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Եվրոպայում: Մարքեթինգին և գովազդին վերաբերող բազմաթիվ հոդվածների հեղինակ Արմեն Ավագ Ավագյանը արդեն 10 տարի մարքեթինգ է դասավանդում Հայաստանի Ամերիկյան համալսարանում:
Նա ղեկավարել է 25 երկրում 120 աշխարհահռչակ խոշոր բրենդների համար իրականացված նախագծեր: