Մայր բուհի իրավագիտության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտած, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Դրմեյանն ուսումը շարունակել է Լոնդոնի համալսարանական քոլեջում:
Աշխատանքային ուղին սկսելով վերաքննիչ քաղաքացիական դատարանից՝ տարիներ անց փոխել է ուղղությունը և ստացել հանրային կառավարման մագիստրոսի աստիճան Հարվարդի համալսարանում:
Այսօր նա ղեկավարում է ՀՀ Վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակը: