Սփյուռքի ձայնը

Հայաստանում տեղյակ չեն ամերիկյան օպերային արվեստից․ «Սփյուռքի ձայնը»

Կրթությանը պետք է շատ գումար հատկացնել, դրանից հետո բանտեր կառուցելու կարիք չի լինի, ասում է օպերային երգիչ, բաս-բարիտոն Ռուբեն Թելունցը։ Նա մոտ երկու տասնամյակ ապրում է ԱՄՆ-ում։

«Մենք պետք է գիտակցենք, որ պետք է ուսուցիչներին լավ վարձատրենք, երաժշտական և միջնակարգ դպրոցներին աջակցենք, այլ ոչ թե թատրոններն ու դպրոցները փակենք։ Այդ քաղաքականությունն ունենալով միայն կարող ենք լավ սերունդ ունենալ, նաև այդ քաղաքականության շնորհիվ մեր երկրում բանտեր կառուցելու կամ վերակառուցելու կարիք չի լինի»,- համոզված է երգիչը։

Ռուբեն Թելունցը 22 տարի առաջ է մեկնել ԱՄՆ, ասում է, որ պատճառը ոչ անձնական էր, ոչ էլ՝ գործնական։ Պատճառը հիասթափությունն էր, որ ունեցել է այդ տարիներին օպերային թատրոնում։

«Մինչև 90-ականների վերջին աշխատում էի թատրոնում, վարչական մասում, արդեն թատրոնը նոր ղեկավարություն ուներ, եկել էին նոր երգիչներ, որոնց հետ աշխատելը դժվար էր։ Ես հասկացա, որ որևէ մեկին այլևս պետք չեմ, անգամ հրաժեշտ տալս որևէ մեկին չէր հետաքրքրում, և ես որոշեցի հեռանալ»,- ցավով նշում է Ռուբեն Թելունցը։

Մեր հայրենակիցը բազմաթիվ դերեր է ունեցել օպերայում, երգել է «Դավիթ Բեկ», «Կարմեն» և այլ օպերայի բեմադրություններում։ Հայաստանում ստեղծել էր նաև «Ոսկե Սրինգ» հաղորդաշարը, դասավանդում էր։

Մեկնելով օտար երկիր՝ ԱՄՆ, նա շարունակում է հաղորդաշարի հեռարձակումը, մի քանի դերերգ էր ունենում, աշխատում օտար և հայ երեխաների ու պատանիների հետ։ «Ամերիկյան արվեստը շատ բարձր է, այն լայն հնարավորություններ ունի, սակայն մենք շատ քիչ բան գիտենք դրա` հատկապես օպերային արվեստի մասին»,- ասում է։

Ռուբեն Թելունցը հաճախ է գալիս Հայաստան։ Այս անգամ նրա այցելության նպատակի, առաջիկա ծրագրերի, ամերիկյան փորձի հետաքրքիր մանրամասները հաղորդման ընթացքում։

Back to top button