Թուրքիայում այսօր էլ մտավախություն կա, որ Սևրի պայմանագրի տարածքային հոդվածները կարող են կյանքի կոչվել:
Սևրի պայմանագրի հիմնական և կարևոր հոդվածները վերաբերում էին տարածքային հիմնահարցերին:
Թուրքիան պարտավորվում էր պաշտոնապես ճանաչել ազատ և անկախ Հայաստանի պետությունը:
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը գծվելու էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից: Պայմանագրի ստորագրումից 3 ամիս անց նոյեմբերի 22-ին հրապարակվում է Վիլսոնի Իրավարար վճիռը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ:
Թեև Սևրի պայմանագիրը չէր բավարարում հայկական կողմին, բայց դրանով Հայաստանի սահմանային հարցերն առևերույթ կարծես թե ստանում էին իրենց լուծումը: Սևրի պայմանագիրը, սակայն, ի սկզբանե դատապարտված էր չվավերացվելու:
Թուրքական կողմը Անտանտի պետությունների ճնշմամբ ստորագրել էր այն, բայց քեմալական իշխանությունները հրաժարվում էին ընդունել և վավերացնել այդ փաստաթուղթը:
Թեմային է անդրադառնում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը:
Սևրի պայմանագիրը՝ մաս 4-րդ: