Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում։
Ի՞նչ է կատարվում Դիլիջան ազգային պարկում և ինչո՞ւ է աշխատանքից ազատվել այնտեղ հսկողություն իրականացրած Կենսաբազմազանության վերահսկողության վարչության Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը:
Կենսաբազմազանության վերահսկողության վարչության Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանն աշխատանքից ազատվել է մոտ երկու շաբաթ առաջ: Նա դիմել է դատարան և պնդում է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը իրեն աշխատանքից ազատել է անօրինական։ Մեզ հետ զրույցում Արթուր Բեգլարյանն իր աշխատանքից ազատման պատճառը կապեց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ստուգումների հետ: