Հայկական լոլիկի հետդարձը՝ Լարսից. «ցեցը» դրսից է, թե՞ ներսից
Օրեր առաջ Լարսի անցակետից հայկական լոլիկի 100 տոննա խմբաքանակ հետ է ուղարկվել՝ բանջարեղենում հայտնաբերված կարատինի 2 օբյետկի պատճառով:
Լոլիկի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկատերերը պնդում են՝ լոլիկը թուրքական է, ՍԱՊԾ-ից հակադարձում՝ բացառված է թուրքական լոլիկի արտահանում Հայաստանից:
Լարսի անցակետում օրեր առաջ 5 մեքենա լոլիկ՝ 100 տոննա, և 2 մեքենա վարունգ՝ 40 տոննա, բանջարեղեն է հետ ուղարկվել:
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) տեղեկատվություն է հրապարակել, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արևմտյան (կալիֆորնիական) ծաղկային թրիփս:
Լոլիկի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին ջերմոցներ ունեցող գյուղացիները վստահ են՝ լոլիկը, որը հետ է ուղարկվել թուրքական է, և խոշոր ձեռնարկատերերը ստվեր են գցում նաև իրենց աշխատանքի վրա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը հակադարձում է՝ թուրքական լոլիկի հարցը փակված է ու լուծված:
Գյուղացիները խնդիր տեսնում են նաև վերադարձված ապրանքին և խնդրահարույց խմբաքանակին: ՌԴ շուկա լոլիկը չի հասել, փոխարենը, վաճառվել է ներքին շուկայում:
Ռուսները հասկանում են՝ վնասակար ապրանքը չեն ուտում, վերացնելու փոխարեն բերում մեզ մոտ են վաճառում՝ վորդովվում են գյուղացիները:
ՍԱՊԾ-ից ևս փաստում են՝ ռուսական կողմի հրապարակման մեջ նշված խնդրահարույց բեռն արդեն վերադարձվել է արտահանողին և խնդիրը վերաբերում է միայն տվյալ խմբաքանակին:
Արթուր Նիկոյանը պարզաբանում են, հետ վերադարձից հետո արտահանողն ինքն է որոշում՝ ինչ անել ապրանքի հետ:
Լոլիկ-վարունգում հայտնաբերված կարանտին համարվող երկու օբյեկտները մարդու առողջության համար վնաս չեն ներկայացնում:
Փորձում ենք նաեւ անկախ փորձագետից մեկնաբանություն ստանալ։ Համաճարակաբան Գայանե Կիրակոսյանը մանրամասնում է
Կապված այս դեպքի հետ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը հայտնում է, որ Հայաստանից Ռուսաստան առաքվող բանջարեղենի վրա կարող են ժամանակավոր սահմանափակումներ դրվել։