Հայկական հարց

Հայերին խանգարում էին նրանց սին հույսերը՝ եվրոպական քրիստոնյա երկրներից ակնկալելով օգնություն․ «Հայկական հարց»

Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների իրավունքների և ազատագրական պայքարի պաշտպանության խոստումները ծխածածկույթ էին գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համար։

Հայ ժողովրդին այդ գործում խանգարում էր նրա միամտությունը։ Պետականության բացակայության պայմաններում հայկական դիվանագիտությունը երբեմն ուներ կրոնական երանգավորում։

Դա սին հույսեր էր արթնացնում հայության մեջ, քանի որ նրանք եվրոպական քրիստոնյա երկրներից օգնություն էին սպասում, որն այդպես էլ չեկավ։ Այս չափազանցված գործոնը խանգարում էր Հայկական հարցում հաջողության հասնել։

Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ «Մեծ Բրիտանիան և Հայկական հարցը»՝ մաս 2-րդ։

Back to top button