ԿարևորՀասարակություն
Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին


Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` գոհունակությամբ նշելով, որ այն ունի հետագա զարգացման լավ հեռանկարներ: Այդ համատեքստում Ա.Բաղդասարյանը և Զ.Ռաչինսկին անդրադարձան ԱԱԽ քարտուղարի առաջիկայում նախատեսվող Լեհաստան այցի հետ կապված հարցերին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: