Մեղվաբույծ Հովհաննես Պետոյանը ՀՊԱՀ-ի անասնաբուժական ֆակուլտետում սովորելու ընթացքում աշխատել է «Մուլտի ագրո» գիտաարտադրական կենտրոնում որպես ասիստենտ, հետագայում` գլխավոր մասնագետ, մեղվաբույծ, իսկ ներկայումս կենտրոնի փոխտնօրենն է գիտության և արտադրության գծով։
Հեղինակել է 6 գիտական հոդված, որոնք տպագրված են տեղական և արտասահմանյան գիտական ամսագրերում, մասնակցել է բազմաթիվ միջազգային կոնֆերանսների, գիտաժողովների, ցուցահանդեսների, արժանացել պատվոգրերի, ՀՀ գյուղնախարարի շնորհակալագրի, Ֆերմերների ազգային միավորման ոսկե մեդալի։