Հայկական հարց

Արևմտահայ գաղթականներն Իրաքում նպաստեցին ազգային կյանքի աշխուժացմանը․ «Հայկական հարց»

Իրաքում ապաստանած տարագիր հայերն ընդգրկվեցին տեղի համայնքի շարքերում։ Նրանք զարկ տվեցին իրաքահայության հասարակական-քաղաքական կյանքին։ 1922-ին Բաղդադում նրանց ջանքերով հիմնվեցին Սվաճյան և սուրբ Աննա օրիորդաց վարժարանները։

Դրանց զուգահեռ գործեցին Ազգային միացյալ ու Վարդանանց վարժարանները, ինչպես նաև նորաբաց մի շարք եկեղեցիներ, այդ թվում Զախոյում առ այսօր գործող աղոթատեղին։

Հայության կարող ուժերը համախմբող գնահատելի աշխատանք կատարեց Հայ երկսեռ երիտասարդաց միությունը, իսկ գաղթականներին մեծապես աջակցեց Արսեն Կիտուրի ղեկավարությամբ գործող տարագրյալների պաշտպանության հարցերով զբաղվող բարեգործական կազմակերպությունը։

Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 13-րդ։

Back to top button