ԿարևորՄշակույթ

«Մշակութային կորոնադադար»․ Արամ Խաչատրյան համերգասրահ

«Մշակութային կորոնադադար»-ին այս անգամ հյուրընկալել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արամ Խարատրյան համերգասրահ:

«Մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ միասին մագլցել ենք համերգասրահի տանիք, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կասկադ, տեսել ենք երգեհոնի թոքերը, եղել ենք այնպիսի անկյուններում, ուր չէր եղել նույնիսկ մաեստրոն»,- գրել է Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Մշակութային կորոնադադարի» շրջանակներում նախարարը շրջում է մշակութային հաստատությունների այն տարածքներով, որոնք սովորաբար թաքցված են հանդիսատեսի հայացքից, չեն երեւում, այնտեղ մուտքը թույլատրելի չէ։

Back to top button