Միջազգային

Ջոն Քերրիի թեկնածությունը սենատը կքննարկի հունվարի 24-ին

ԱՄՆ սենատի միջազգային հարցերի հանձնաժողովը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերրիի թեկնածությունը քննարկի հունվարի 24-ին: Հունվարի վերջին Հիլարի Քլինթոնին պետքարտուղարի պաշտոնում կփոխարինի սենատի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրին: Քլինթոնի պաշտոնաթողությունը պայմանավորված է նախագահ Բարաք Օբամայի վերընտրությունից հետո ԱՄՆ վարչակազմի նոր կազմի ձևավորմամբ: Պաշպանության նախարարի պաշտոնում ներկայացված նախկին սենատոր Չակ Հեյգելի թեկնածության հարցով լսումները սենատի զինված ուժերի հանձնաժողովում տեղի կունենան հունվարի 31-ին:

Թողնել պատասխան

Back to top button