Էկոսֆերա

Թուրքիան Արաքս գետում լայնամասշտաբ պատվարներ է կառուցում, ինչը մեծ ռիսկեր է պարունակում․ «Էկոսֆերա»

Աշխարհի բնակչության շուրջ 40%-ն ապրում է անդրսահմանային ջրավազանների շնորհիվ, ինչը կազմում է գլոբալ քաղցրահամ ջրի հոսքի մոտ 60%-ը: Համատեղ ջրային ռեսուրսներն ապահովում են ավելի քան 3 միլիարդ մարդու ապրուստը: Ինչպիսի իրավիճակ է մեր հարևանների հետ, մասնավորապես՝ ինչպիսի «ջրային» հարաբերություններ ունենք հարևան Թուրքիայի հետ։

Ի թիվս բազմաթիվ այլ սպառնալիքների՝ կլիմայի գլոբալ փոփոխությունը Հարավային Կովկասում ջրի աննախադեպ փոփոխականություն է խոստանում։ Թերևս ինչպես Հայաստանը, այնպես էլ տարածաշարջանի երկրների պարագայում անհերքելի փաստ է՝ անկանոն տեղումներ, սակավաջրություն, որն անուղղակիորեն բացասաբար ազդում է ինչպես քաղցրահամ ջրային պաշարների, գյուղատնտեսության, այնպես էլ հիդրոէներգիայի արտադրության վրա։ Մեր երկրում իրավիճակն էլ ավելի սրվեց 44-օրյա պատերզմից հետո, երբ Արցախի տարածքները կորցնելով, կորցրեցինք զգալի քանակության ջրային աղբյուրներ։

Այժմ ավելի քան կարևոր է ուշադրություն դարձնել մեր ունեցած ջրային աղբյուրներին։ Վերջին տարիներին Թուրքիան զգալիորեն ակտիվացրել է Արաքս գետի վրա ջրամբարների կառուցման ծրագրերը։

Դրանցից առանձնանում է Söylemez ջրամբարի նախագիծը։ Նպատակ ունեն ստեղծել 113 մետր բարձրությամբ ամբարտակ՝ 1,4 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ։ Շինարարությունը մեկնարկել է 2022 թվականին։

ԱՄՆ Այդահոյի համալսարանի ջրային ռեսուրսների մասնագետ, դոկտորանտ Լուսինե Թասլակյանի խոսքով՝ գետի վերին հոսանքում նման ջրամբարի կառուցման հետևանքներն առավել ընդգծված կզգան Հայաստանում։

Back to top button