ԿարևորՀասարակություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն առաջին անգամ իր դռներն է բացել այցելուների համար

Մայիսի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, միանալով EVENTS DC — PASSPORT DC-ի «Աշխարհի շուրջը, այցելություն դեսպանություններ» ծրագրին, առաջին անգամ իր դռներն է բացել այցելուների համար, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հայկական պատմամշակութային ժառանգությանը նրանց հաղորդակից դարձնելու նպատակով՝ դեսպանությունում կազմակերպվել են հայ արվեստագետների ստեղծագործությունների, հայկական տարազների ցուցադրություն, խմիչքի և ավանդական գաթայի համտես։

Օրվա ընթացքում 8200 այցելուները հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալու աշխարհահռչակ հայերի կյանքին ու գործունեությանը, Կոմիտասի ստեղծագործություններին՝ քանոնահարուհիներ Լիլիա և Ալեքսանդրա Յարալեանների կատարմամբ։

Դեսպանը և դեսպանության դիվանագետները ներկաներին հանգամանալից պատմել են հայկական սովորույթների ու ավանդույթների մասին, ինչպես նաև ներկայացրել մշակութային հարուստ ժառանգությունն ու պատմությունը։

Back to top button