ԿարևորՄիջազգային

Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ձերբակալվել է եվրաինտեգրման հարցերով նախկին պետնախարարը

Վրաստանի եվրոպական ինտեգրման հարցերով նախկին պետնախարար, Ռոնդելի հիմնադրամի ավագ գիտաշխատող Ալեքսի Պետրիաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ։

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նա բերման է ենթարկվել վարչական օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով (մանր խուլիգանություն և ոստիկանությանը չենթարկվել):

Կեսգիշերին իրավիճակը լարվել է։ Ցուցարարները մի քանի անգամ փորձել են քանդել օրենսդիր շենքի մոտ տեղադրված արհեստական ցանկապատերը՝ ցանկանալով մոտենալ բեմին, որը տեղադրվել է ապրիլի 29-ին «Վրացական երազանք» կուսակցության նախատեսած հանրահավաքի համար, սակայն ոստիկանները կանխել են բեմին մոտենալու փորձերը, ինչից հետո իրավապահների ու ցուցարարների միջև բախումներ են սկսվել։

Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, իսկ դրանից քիչ առաջ խորհրդարանի շենքի մոտ են հայտնվել վահաններով, սաղավարտներով ու հակագազերով հուտուկ ջոկատայինները։ Բացի այդ, նկատվել է նաև հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։

Այսօր առավոտյան խորհրդարանում կսկսվի օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։

Back to top button