ԿարևորՄիջազգային

Պուտինն ու Ալիևը կքննարկեն Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը

Պուտինն ու Ալիևը կքննարկեն Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը, ինչպես Ադրբերջանի նախագահ Իլհամ Ալիևն է այսօր ասել Մոսկվայում ընթացող երկկողմ բանակցություններ մեկնարկին, ունի համաշխարհային նշանակություն
բեռնափոխադրումների անվտանգության և բազմաթիվ երկրների միջև առևտրային հարաբերությունների խթանման հարցում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ գոհ ենք, թե ինչպես են զարգանում մեր հարաբերությունները», — ասել է նա։

Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը երկու տարուց ավելի աշխատում են 2022 թվականի փետրվարին երկու երկրների նախագահների կողմից ստորագրված Դաշնակցային համագործակցության հռչակագրի շրջանակներում։

Ինչպես ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը, սա այն հիմնական քաղաքական փաստաթուղթն է, որը կանխորոշում է ապագայում Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների առաջանցիկ զարգացումը։

«Ինչպես նշեցիք, օրակարգը բավականին ծավալուն է, կա նաև տրանսպորտային բաղադրիչ, մենք այսօր կքննարկենք Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը համախմբելով մեր երկու երկրներն ու մեր մյուս գործընկերներին՝ ունի համաշխարհային նշանակություն բեռնափոխադրումների անվտանգության և բազմաթիվ երկրների միջև առևտրային հարաբերությունների խթանման հարցում»,- ասել է նա։

Ալիևը վստահություն է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը.

Back to top button