Գերդաստաններ

Եռաշերտ փորագրության վարպետը․ «Գերդաստաններ»

Հավանաբար քչերին է հայտնի, որ փայտի փորագրությունը կարող է լինել ոչ միայն միաշերտ, ինչպես հաճախ է հանդիպում, այլև երկշերտ, եռաշերտ և նույնիսկ քառաշերտ։ Եվ երբ մտորում ենք այս մասին, թվում է, թե որքան շերտերը շատ են, այնքան աշխատանքը գրավիչ է, իսկ ասելիքը՝ մեծ, այնքան պատկերներն ավելի դարերի խորքից են գալիս։

Փայտարվեստն իր ուրույն գաղտնիքներն ունի, բազմաթիվ հմտություններ, որոնց միջոցով պատմություն է ստղծվում։ Հրաշալի պատմություններ ծնվում են և’ միաշերտ, և’ բազմաշերտ փորագրություններով։

Հակոբ Նաղաշյանը, որը հեղինակն է Մատենադարանի դռների, ստեղծել է միաշերտ փորագրություններ, իսկ օրինակ Հովսեփ Մարգարյանը՝ երկշերտ, նրա քրոջ որդին՝ Արսեն Փանոսյանը՝ եռաշերտ։ Վերջինս իր աշխատանքներով գերազանցեց իր ուսուցչին և իր երկու որդիների հետ միասին ստեղծեց 300-ից ավելի փայտյա զարդաքանդակ և 150-ից ավելի խաչքար։

Եթե տասնամյակներ առաջ՝ խորհրդային տարիներին Կոտայքի մարզում գտնվող Լուսակերտ ավանը գեղեցիկ ու հետաքրքիր էր իր Գյումուշի ձորով, տաք ջրով, հնամենի սրբատեղիներով, ապա վերջին տարիներին հայտնի է նաև աշխարհի հեղինակավոր մի շարք թանգարաններում ցուցադրված, փայտարվեստի բազմաթիվ հիանալի աշխատանքների և խաչքարերի հեղինակ Արսեն Փանոսյանով։

Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգից գերդաստանի նախնիները հաստատվեցին Լուսակերտում, որն այսօր Արգել է կոչվում։ Արսենի պապը Պարույր Փանոսյանն էր, որը բազմաթիվ համագյուղացիների հետ ռազմաճակատ է մեկնել և անհետ կորել։

Մեծ հորեղբոր խնամքի տակ մնացած Արսենը մեծանում էր լռակյաց, համեստ, խոհեմ։ Մորեղբայրը՝ այդ տարիներին արվեստի և գիտության ոլորտներում մեծ հաջողությունների հասած, Հովսեփ Մարգարյանն էր , ում մոտ էլ ուսանում է Արսենը։ Այս տան հարևանությամբ էլ ապրում է Նուբարը, որով հմայված էր Արսենը։

Պարույր Պարույրյանը ստեղծել է քառաշերտ փորագրություններ, բարձրարվեստ խաչքարերի հեղինակ է։ Նրա փայտյա զարդաքանդակները Հայաստանի և աշխարհի ճանաչված թանգարաններում են ցուցադրված, իսկ խաչքարերն՝ աշխարհի տարբեր քաղաքներում, որպես տարբեր բնույթի հուշարձաններ՝ հիմնականում նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Back to top button