Մասնագիտություն

Խոհարարությունը՝ արվեստ, խոհանոցը՝ ոգեշնչման աղբյուր․ «Մասնագիտություն»

Չնայած խոհարարների ստեղծագործությունների կյանքը չափազանց կարճ է, բայց նրանց ստեղծած խոհարարական արվեստի գլուխգործոցները կարող են զարմացնել իրենց շքեղ տեսքով, ախորժելի բույրով, անկրկնելի համով և օգտակարությամբ, որոնց կողքով անհնար է անցնել առանց հիացմունքի:

Խոհարարությունն իսկական արվեստ է, իսկ յուրաքանչյուր խոհարարի համար ոգեշնչման աղբյուր է խոհանոցը, որտեղ նրանք արարում են, ստեղծագործում, սովորում ամբողջ կյանքի ընթացքում։ Խոհանոցում անչափ կարևոր է նաև այն տրամադրությունը, որով պատրաստվում է կերակուրը, հետևաբար հմուտ խոհարարը պետք է ուտեստը պատրաստի սիրով և բարձր տրամադրությամբ:

2004 թվականին Խոհարարական միությունների համաշխարհային ասոցիացիայի կողմից հոկտեմբերի 20-ը հռչակվեց որպես Խոհարարների միջազգային օր, և այդ օրը աշխարհի բոլոր խոհարարները նշում են իրենց մասնագիտական տոնը: Զրույց Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի վարպետ խոհարար Լալա Պողոսյանի հետ:

Back to top button