Հայագիտակ

«Հայկական» Երուսաղեմի քերծագրերն են անգամ հետաքրքիր․ «Հայագիտակ»

Հայկական ներկայությունը Երուսաղեմում սկսվել է չորրորդ դարից։ Պատմա-մշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն արդեն մի քանի տարի ուսումնասիրում է Երուսաղեմի հայկական եկեղեցիների ու շինությունների վրա արված արձանագրություններն ու քերծագրերը։

Նա ասում է, որ եթե սովորաբար բարբարոսություն է, երբ մարդիկ գրություններ են անում շենքերի վրա, ապա այստեղ անգամ դրանք պատմական մեծ արժեք են ներկայացնում, օրինակ 11-րդ դարում ս.Հարության եկեղեցու սյունի վրա Ստեփանոս Երկայնի արած քերծագիրը։

Շուտով Խաչիկ Հարությունյանն ի մի կբերի և գրքի տեսքով հանրությանը կներկայացնի իր ուսումնասիրությունները։

Back to top button