ԿարևորՔաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք այդ հանդիպումը, որը կկայանա մայիսի 10-ին: Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հիշեցնեմ, որ ապրիլի 22-ին կայացել են բանակցություններ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Մոսկվայում, իսկ այսօր տեղի կունենա Ռուսաստանի ղեկավարի և Հայաստանի վարչապետի հանդիպումը: Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը այդ բանակցությունների օրակարգում են»,- ասել է Զախարովան։

Միրզոյան–Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29–ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։

Back to top button