Հայագիտակ

Մինչև 100 անդամ ունեցող Երևանի ընտանիքները` Գրիգոր Երևանցու ձեռագրերում․ «Հայագիտակ»

Լուսանկար, խոսընկալ, հակակել, լուսավորչաշեն, ֆարշել, երջանկապատիվ և այլն, սրանք այն բառերն են, որոնք 17-րդ դարի գրիչ Գրիգոր Երևանցին է ստեղծել։

Սակայն նրանից մեզ հասել են ոչ միայն այս յուրօրինակ բառերը, այլ նաև 29 ձեռագիր, որոնք արժեքավոր են իրենց հիշատակումներով։ Այդ ձեռագրերում նկարագրվում է 17-րդ դարի Երևանի կյանքը, քաղաքի խնդիրները, մայրաքաղաքին պատուհասած ավերիչ երկրաշարժը։

Գրիգոր Երևանցին պատմում է քաղաքի ազնվական ու հայտնի ընտանիքների մասին, որոնց անդամների թիվը հասել է նույնիսկ 100-ի։

Մասնագետների գնահատմամբ՝ Գրիգոր Երևանցու ձեռագրերը կարևոր են պատմագիտական, լեզվական, ձեռագրագիտական առումներով։

Գրիչ Գրիգոր Երևանցու բացառիկ բեղուն ստեղծագործական կյանքի ու գործերի մասին լսեք՝ «Հայագիտակ»-ի այս թողարկմանը։

Back to top button