Հայագիտակ

Այստեղ ծնվել է Տերյանը․ «Հայագիտակ»

Այսօր ավելի քան երբևէ կարևոր է, որ մեր ազգի մեծերի, մշակույթի հայտնի դեմքերի մասին շատ խոսվի, որ առավել մանրամասն տեղյակ լինենք նրանց կյանքին, գործունեությանը։ Այս առումով շատ հետաքրքիր է սիրված բանաստեղծ Վահան Տերյանը, ում տուն-թանգարանը գտնվում է Գանձայում։

Վերջերս «Ջահ» հասարակական կազմակերպության օգնությամբ փորձ է արվել բարելավել տուն-թանգարանի մի մասը, դարձնելով այն հարմար մի վայր գրական ընթերցումների, հավաքների, մշակութային միջոցառումների համար։ Սակայն ամբողջ թանգարանը դեռ մնում է շատ վատ վիճակում, և մեր ազգային բարերարները ցանկության դեպքում լայն դաշտ ունեն Տերյանին` ազգին ավելի մոտեցնելու և նրան լայնորեն հայտնի դարձնելու համար։

Չէ՞ որ, բանաստեղծ լինելուց զատ, նա նաև քաղաքական գործիչ էր, ժամանակի ամենակիրթ մարդկանցից, մի քանի լեզվի գիտակ։
Տերյանի տուն-թանգարանը Գանձայում մեծ հնարավորություններ ունի և դրանցից կարելի է և պետք է օգտվել։

Back to top button