Հաջողության նոտա

Ձայնը հոգու հայելին է, ձայնը տեսանելի է. Նորայր Սարգսյանի «Հաջողության նոտան»

Կադրում և կադրից դուրս աշխատանքը միանգամայն տարբեր է, նաև հուզական առումով: 95 տարվա ընթացքում Հանրային ռադիոյում շատ բան է փոխվել, մարդիկ են փոխվել, բայց պատերը, որոնք ունեն յուրատեսակ էներգիա, նույնն են։ 27 տարի արդեն Հանրային ռադիոյի ընտանիքի մի մասն է: Կարծում է, որ ձայնի հետ աշխատանքը պահանջում է այլ հմտություններ: Պետք է ունենալ թե՛ երաժշտական, թե՛ տեխնիկական կրթություն: «Ձայնի հետ աշխատանքն այլ աշխարհ է։ Մեր ժամանակներում կորել է մեղեդին, որի պակասը հանգեցրել է ռոմանտիկայի և հուզականության պակասին»,– ասում է Հանրային ռադիոյի եթերի ապահովման առաջատար մասնագետ Նորայր Սարգսյանը։ Ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ, ավարտել Ճարտարագիտական համալսարանը և անմիջապես աշխատանքի անցել Հանրային ռադիոյում:

Back to top button