Հայագիտակ

Մարկոս Գրիգորյանի չիրականացված երազանքը․ «Հայագիտակ»

Նա երազում էր, որ իր հավաքածուները ցուցադրվեն առանձին մի թանգարանում, սակայն Մարկոս Գրիգորյանի ողջ կյանքի գործը` նրա հարստագույն հավաքածուներն այսօր ցուցադրվում են Միջին Արևելքի երկրների արվեստի թանգարանների երկու-երեք փոքրիկ սրահներում։

Այս անգամ ներկայացնելու ենք Մարկոսի արծաթեղենի, գորգերի, արդուկների, մատնոցների, հրեշտակների, տարազների և շատ այլ հավաքածուներ։

Հաղորդման մեջ կհնչի նաև իսկական «շարմանկան», որը ևս Մարկոսի նվերն է։ Իսկ շիրակցի կնոջ տարազը այցելուին կհիշեցնի Մարկոսի մոր մասին։ Գուցե երբևէ կիրականանա՞ առատաձեռն ու հայրենասեր մարդու` Մարկոս Գրիգորյանի երազանքը։

Back to top button