Մասնագիտություն

Բեմի վրա, բայց հանդիսատեսի աչքից հեռու. անտեսանելի դերասանը․ «Մասնագիտություն»

Ի տարբերություն դպրոցի, որտեղ ուսուցիչը նկատում է չսովորած աշակերտին հուշող ընկերոջը, այս մասնագիտության տեր մարդկանց վճարում ու պարգևատրում են հենց հուշելու համար։ Այսօր խոսելու ենք չափազանց պատասխանատու մասնագիտության մասին. թատրոնի հուշարար:

Չափազանց լարված ու բարդ մասնագիտություն, որը չնայած հանդիսատեսի աչքից թաքնված է: Յուրաքանչյուր ներկայացման ժամանակ հուշարարի գոյությունը միշտ մեծ ինքնավստահություն է հաղորդում դերասանին, նրանց անխափան աշխատանքի շնորհիվ են դերասաններն իրականացնում իրենց առաքելությունը: Դերասանի վարժ տեքստի պատասխանատուն՝ հուշարարը, ոչ միայն ներկայացման հուշողն է, այլև բեմում կատարվող գործողությունների մասնակիցը:

Արհեստավարժ հուշարարը պետք է լինի իր գործի վարպետ, աշխատի մեծ ջանասիրությամբ ու պատասխանատվությամբ, տիրապետի աշխատանքի նրբություններին ու հմտություններին, ունենա լսելու և վստահության մթնոլորտ ստեղծելու ունակություն, յուրաքանչյուրի հետ անհատական շփման մեջ մտնելու կարողություն, դերասանին չխանգարելու ունակություն և, որ ամենակարևորն է, պետք է ունենա ջերմ հարաբերություններ թատրոնի աշխատակազմի հետ: Զրույց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հուշարար Կարինե Մուրադյանի հետ։

Back to top button