Սփյուռքի ձայնը

«Սփյուռքի ձայնը»․ Հայազգի բեմագիր Սթիվեն Զեիլյանի «Իռլանդացին» ֆիլմը «Օսկարի» թեկանծու

1. Փասադենայի Հայ դատի հանձնախումբը Լոս Անջելեսում մարտի 3-ին կայանալիք ընտրություններին պաշտպանելու է Պողոս Փաթաթյանի թեկնածությունը: ԱՄՆ-ում բացվել է գեղանկարիչ Սամվել Սևադայի լուսանկարների ցուցահանդեսն ու ներկայացվել նրա նոր՝ «Կույսի համաստեղություն» գիրքը: Հայազգի բեմագիր Սթիվեն Զեիլյանը «Օսկար» մրցանակաբաշխության թեկանածու է դարձել:
2. Գլենդելի «Ապրիլ» գրատանը ներկայացվել է հայագետ և թուրքագետ Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» գիրքը: «Ռադիոայգ» հայկական առցանց ռադիոկայանի անդրադարձը այս և այլ իրադարձությունների:
3. «Նոր Ջուղայի գոհարը». Լևոն Մինասյան: Պատմագիր, ուսուցիչ, հասարակական գործիչ Լևոն Մինասյանը Իրանում հայկական գյուղերի պատմությունը, հայ բնակչության կենցաղավարությունն ու սովորույթները գրի է առել ու ներկայացրել գրքերի տեսքով: Լևոն Մինասյանի գրքերը, գեղանկարչական ողջ հավաքածուն այսօր գտնվում է Եղ. Չարենցի տուն-թանգարանում: Ինչպիսի՞ դժվարություններ ունեցավ նրա դուստրը՝ Արմինե Մինասյանը հոր գործերը Հայաստան տեղափոխելու ճանապարհին, ի՞նչ հիշողություններ ունի Նոր Ջուղայում անցկացրած մանկությունից. պատմում է պատմագրի դուստրը՝ բանաստեղծությունների հեղինակ, ուսուցչուհի Արմինե Մինասյանը:

Back to top button