Սփյուռքի ձայնը

«Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը շարունակվում է. «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն», «Ի գործ» և «ԴիասՊրո» ծրագրերն ինքնության ճանաչման ու Հայաստանի հետ կապերն ամրապնդելու նպատակ ունեն`ասում է երեք ծրագրերի պատասխանատու Աննա Մհերյանը:

«Քայլ դեպի տուն»-ը 2018 թվականից իրականացվող ծրագիր է, որին մասնակցում են 13-18 տարեկան պատանիներն ու երիտասարդները, որոնք երբևէ չեն մասնակցել այս ծրագրին:

«Ծրագրի ընթացքում ունենում ենք հայերենի դասընթացներ, մշակութային միջոցառումներ, այցեր Հայաստանի տեսարժան վայրեր և այլն», — ասում է ծրագրերի պատասխանատուն:

Ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը սկսվել է փետրվարի 19-ին և կտևի մինչև ապրիլի 1-ը:

«Մենք  կարևորում ենք հատկապես 17-18 տարեկանների մասնակցությունը, քանի որ նրանք հետագայում իրենց կրթությունը ցանկություն են հայտնում շարունակել Հայաստանում: Կան Հայաստանում տեխնոլոգիական կենտրոններ, որտեղ նույնպես այցելություններ ունենում են մասնակիցները: Ծրագրին մանսակցում է 600 սփյուռքահայ պատանի, երիտասարդ: Այս ծրագիրը գրավիչ է հայրենիքի ճանաչողության ու ցանցային խմբերի ստեղծման առումով», — ասում է Աննան: Ի դեպ, «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից շատերը շարունակում են իրենց մասնակցութունը այլ ծրագրերում՝ «Ի գործ» կամ «ԴիասՊրո»:

«ԴիասՊրո»-ն նոր, մի քանի ամիս առաջ մեկնարկած  ծրագիր է: Այն արդեն նպաստել է հայաստանյան գերատեսչությունների ու սփյուռքահայ մասնագետների միջև համագործակցությունը:

Սփյուռքի փորձառու հայ մասնագետները օնլայն համագործակցում, խորհրդակցություններ, վերլուծություններ են անցկացնում հայաստանյան գերատեսչությունների տարբեր վարչությունների հետ: Մայիսին «ԴիասՊրո»-ին մասնակցելու նոր հայտերի ընդունում կիրականացվի:

«Ի գործ» ծրագիրը, որն ավելի երկար տարիների փորձ ունի, արդեն մասնակիցներին ուղղորդում է ՀՀ մարզեր: «Դեռևս Շիրակի մարզն է ընտրվել, որտեղ աշխատում է կանադահայ մասնագետը՝ զբաղվելովմշակութային հարցերով: Ծրագիրն իրականացնում է ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, իսկ ֆինանսավորումը՝ «Հ. Հովնանայան ընտանեկան հիմնադրամը», որն այս տարի ևս 5 մասնակցի հնարավորություն կտա աշխատել Շիրակի մարզում:

Ինչ վերաբերում է մանսագետների ընտրությանը՝ Աննա Մհերյանը նշում է. «Մինչ նրանց Հայաստանում աշխատանքի անցնելը և ծրագրին մասնակցելը, մի քանի նախապայման են ունենում՝ ներկայացնել երաշխավորագիր աշխատավայրերից և կրթական հաստատություններից: Չեմ կարող ասել, որ մեծ լծակներ ունենք ավելի մանրամասներ  իմանաու համար, բայց առաջադրված պայմանները գործում են բոլորի համար: Ի դեպ, եղել են մանսակիցներ, որոնց ներկայացրած երաշխավորագրերը չեն բավարարել մեր պահանջներին, և մասնակցության հայտը մերժվել է», — ասում է Աննա Մհերյանը: Ի դեպ, մարզերում աշխատող իգործականներն ունեն ֆինանսական և այլ առավելություններ:

Back to top button