Վերլուծական

Իրանի հետ հարաբներությունների խորացման Հայաստանի հեռանկարը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 29-ին կժամանի Բաքու՝ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես ընդգծելով, թե բանակցությունների առանցքային թեմաներից մեկը լինելու է  «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի գործունեության հեռանկարի հարցը:

Սակայն, ի տարբերություն ոգևորված ադրբեջանական ԶԼՄ-ների, իրանական լրատվամիջոցները Ռոուհանիի Ադրբեջան այցի մասին որևէ խոսք չեն ասում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցնում է իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Նա ուշադրություն է հրավիրում հանգամանքին, որ նման ապատեղեկատվություն վերջերս էլի է տարածվել Բաքվի կողմից, և դրանք ակտիվացան հատկապես նախորդ տարվա վերջին, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի Երևան այցից հետո:

Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ նախագծին, ապա, ըստ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի, ծրագրի իրագործումը կասկածի տակ է:

Հետաձգման պատճառները ոչ այնքան տնտեսական են, որքան քաղաքական՝ ասում է Մանվելյանը։

Իրանագետ Արմեն Իսրայելյանը նույնպես կասկածի տակ է դնում այս նախագծի կարևորությունը Իրանի համար:

Իրան-Ադրբեջան տարանցման հարցում Թեհրանը վերապահումներ ունի Բաքվի վստահելի լինելու առումով, երկարաժամկետ ծրագրերի իրագործման առումով Բաքուն վստահելի չէ ասում է, սակայն հյուսիս-հարավը հարկավոր է Թեհրանին:

Տնտեսական զարգացման ծրագրի քողի տակ Իրանը  փորձում է քաղաքական վերահսկողություն հաստատել Ադրբեջանում։ Սա միշտ տեսադաշտում ունենալու փորձ է: Իսկ նպատակն է թուլացնել իսրայելական ազդեցությունը Ադրբեջանում՝ համոզված է իրանագետը: Այդ առումով ՀՀ-ն Իրանի համար ավելի վստահել է և ՀՀ-Իրան հարաբերություններում փոքր, բայց կայուն քայլեր են իրականացվում՝ ի տարբերություն Ադրբեջան-Իրան համագործակցության` ասաց Արմեն Իսրայելյանը՝ մատնացույց անելով Մեղրիի ԱՏԳ գործարկումը:

Հայաստանը չպետք է թուլացնի տեմպերը, ակտիվ աշխատանք է հարկավոր Իրանի հետ հարաբերությունների զարգացման և առևտրաշրջանառությունը մեծացնելու, տնտեսական զարգացում ապահովելու առումով:

Back to top button