Միջազգային

Քլինթոնը 2 մլն քվեով առաջ է Թրամփից

ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքում Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի հավաքած ձայների տարբերությունն աճել է: Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Քլինթոնի օգտին քվեարկել է 64 378 366 մարդ, Թրամփի օգտին՝ 2 միլիոնով պակաս` 62 300 094: Այդպիսին են The Cook Political Report պարբերականի տվյալները:

Քվեների ընդհանուր քանակի հաշվարկը շարունակվում է, արդյունքները կարող են ավելի փոփոխվել: Նոյեմբերի 16-ի տվյալներով Քլինթոնը գերազանցում էր Թրամփին 1 միլիոն ձայնով, հայտնում է Deutsche Welle-ն:

ՏՏ ոլորտի մի շարք փորձագետներ կասկածներ են հայտնել առանցքային նահագներում` Վիսկոնսինում, Միչիգանում և Փենսիլվանիայում ընտրությունների արդյունքների իսկության վերաբերյալ: Մասնագետները խորհուրդ են տվել Քլինթոնին դատարն դիմել` ձայների վերահաշվարկ պահանջելով այդ նահանգներում: Նրանք եկել են այն եզրակացության, որ ընտրությունների արդյունքներն այդ նահանգներում կարող են կեղծված լինել: Էլեկտրոնային քվեարկության մանիպուլացիայի ակնհայտ ապացույցներ չեն հայտնաբերվել, սակայն փորձագետները կարծում են, որ վիճակագրության մեջ հայտնաբերված ակնհայտ տարբերությունը պետք է ավելի մանրակրկիտ հետազոտվի:

Back to top button