ԿարևորՄիջազգային

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտներից մեկին

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտներից մեկին, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։

Իրանական լրատվամիջոցները հայտնում են Սպահանի օդանավակայանի մոտ պայթյունների մասին, հայտնում է Reuters-ը։ Ըստ Fars գործակալության՝ պայթյունը տեղի է ունեցել օդանավակայանի մոտ, որտեղ գտնվում է Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ բազան։

Երկրի իշխանությունները չեղարկել են թռիչքները Թեհրանի, Սպահանի և Շիրազի վրայով։

Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հարված է հասցրել Իսրայելին ապրիլի 14-ի գիշերը՝ ի պատասխան Սիրիայում իրանական հյուպատոսության ռմբակոծման: Հարձակմանը, ըստ տարբեր աղբյուրների, ներգրավվել են մի քանի հարյուր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Շահեդ կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր, «Ֆաթթահ» և «Ֆաթահ-2» հիպերձայնային հրթիռներ: Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը հայտնել է, որ բոլոր հիպերձայնային հրթիռները հասել են իրենց թիրախներին։

Back to top button