Էկոսֆերա

Ինչո՞ւ է սառեցվել Նուբարաշենի թունաքիմակատների գերեզմանոցի ծրագիրը․ «Էկոսֆերա»

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ծրագրի լռելյայն նահանջը։ Ինչո՞ւ է սառեցվել ծրագիրը և արդյո՞ք նվազել են ռիսկերը։

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մասին վերջին շրջանում գրեթե չի խոսվում։ Թեև կար մեծ ծրագիր, որն իրականացման ճանապարհին էր և համաձայն այդ ծրագրի՝ անհրաժեշտ էր ազատել թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքը վտանգավոր նյութերից։

Նշենք, որ այն ակտիվ սողանքային գոտում է, անմիջապես կողքը գտնվում է Էրեբունի պետական արգելոցը, որտեղ կան աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակներից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ):

Թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցվել է 1975թ․-ին ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի որոշմամբ։ Այն վերահսկվել և շահագործվել է Գյուղատնտեսության նախարարության «Հայգյուղքիմիայի» կողմից մինչև 1989թ․-ը։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ, համաճարակաբան Քնարիկ Գրիգորյանի խոսքով՝ կառույցի լուծարումից հետո Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը և, առհասարակ, հանրապետությունում թունաքիմիկատների պահեստները հայտնվել են բարձիթողի վիճակում՝ առանց վերահսկողության, որն ուղեկցվել է անդառնալի հետևանքներով։

Գերեզմանոցի համար ընտրվել է սխալ վայր՝ թեքության վրա, սողանքային գոտում և հնարավոր երկրաշարժի կամ հորդառատ անձևրի դեպքում, փլուզումներն անխուսախելի են լինելու, որոնք մեծ վտանգ են ներկայացնում մոտակա բնակավայրերի բնակիչների առողջության համար։

Փորձագետի խոսքով՝ տարիներ առաջ «Հայ կանայք հանուն առողջության, առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն հարակից բնակավայրերի բնակիչներից ահազանգ է ստացել առ այն, որ տարածքից ԴԴՏ-ի (դիքլորդիֆենիլ-տրիքլորէթան) հոտ է գալիս։ Սկսել են ուսումնասիրություններ իրականացվել։

Back to top button