ԿարևորՄիջազգային

Վրաստանում նոր սերունդը հետ չի կանգնելու եվրոպական ապագայից. ցույցերը շարունակվում են

Վրաստանի խորհրդարանը երեկ երեկոյան բողոքի աննախախդեպ ցույցերի ֆոնին երկրորդ ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը` էլ ավելի ահագնացնելով բողոքի ցույցերը։

Պղպեղի սփրեյ, ռետինե փամփուշտ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ․ այս ամենն արդեն երկրորդ օրն է գործի է դրվում «գործակալների օրենքի» դեմ բողոքող քաղաքացիների դեմ։

Վրաստանում նոր սերունդը հաստատակամ է՝ հետ չի կանգնելու եվրոպական ապագայից, ահա ինչպես են բացատրվում անդադար կիրառվող հատուկ միջոցներից չնահանջող երիտասարդության  ակցիաները։

Back to top button