Հայրիկի խորհրդով Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտած Նարինե Պողոսյանը ինժեներ-սիստեմատեխնիկի որակավորում ունի: Սակայն այդպես էլ իր տեղը աշխատաշուկայում չգտնելով՝ ընտանիք է կազմել և երկու երեխա ունեցել։
Տասը տարի անց որոշել է կրկին ուսանող դառնալ և ընտրել ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի պրակտիկ հոգեբանության բաժինը:
Անցել է բազմաթիվ վերապատրաստումներ, նաև անցկացրել է մի շարք սեմինարներ և թրեյնինգներ: Անցյալ տարվանից նաև «Պրակտիկ հոգեբանի դպրոց»-ի համահիմնադիրն ու սեմինարավարն է: