ԿարևորՀասարակություն

Տավուշում իրավախախտում կատարելու համար ոստիկանություն բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել. ՆԳՆ

ՆԳՆ-ից հայտարարություն են տարածել՝ նշելով, որ այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել։

«Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Back to top button