ԿարևորՄիջազգային

Իրանը հերքում է երկրի վրա Իսրայելի հրթիռային հարձակման մասին տեղեկությունները

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ իրենք մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցել և հերքել երկրի վրա Իսրայելի հրթիռային հարձակման մասին տեղեկությունները: Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի կենտրոնական Սպահան քաղաքի շրջանում պայթյունների և տարբեր շրջաններում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։

«Մի քանի անօդաչու թռչող սարքեր հաջողությամբ խոցվել են երկրի հակաօդային պաշտպանության կողմից, սակայն հրթիռային հարձակման մասին դեռ տեղեկություն չկա», — գրել է Իրանի տիեզերական գործակալության խոսնակ Հոսեյն Դալիրյանը X սոցիալական ցանցում։

Իրանական Press TV հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ Իրանի վրա հարձակում ընդհանրապես չի եղել։

Ավելի վաղ CBS News-ը և ABC News-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էին, որ Իսրայելը հրթիռներ է արձակել Իրանի ուղղությամբ։ Սպիտակ տունն ու Պենտագոնն լուրը չեն մեկնաբանել։

«Մենք այս պահին մեկնաբանություն չունենք», — AFP-ին ասել է իսրայելական բանակի ներկայացուցիչը:

Back to top button