Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Մեր երեխաները ժամանակից շուտ մեծացան․ Նախշուն Ավագյան․ «Կյանքին ասել այո՛»

Նախշուն Ավագյանը ծնվել է 1990 թվականին Ստեփանակերտում։ Ավարտել է տեղի Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտը, մասնագիտությամբ դիզայներ է։ 2008-ին ամուսնացավ մասնագիտությամբ զինվորական Արմեն Ավագյանի հետ։ Չորս որդի ունեն, որոնցից կրտսերը 44-օրյա պատերազմից հետո է ծնվել՝ 2022-ի օգոստոսին։ Պատերազմի ժամանակ Արմենը առաջնագծի տարբեր հատվածներում էր, իսկ Նախշունին երեխաների հետ գրեթե ստիպողաբար Հայաստան էին ուղարկել։

«Ցավոտ երկար ճանապարհ, երեխաներիդ հետ գնում ես դեպի անորոշություն՝ հետևում թողնելով ամենաթանկը, չիմանալով՝ այնտեղից ով կվերադառնա, ով՝ ոչ։ Ո՞վ կպատկերացներ, որ այդքան ցավից հետո շրջափակում, նոր պատերազմ կտեսնենք։ Այդ ընթացքում մեր երեխաները ժամանակից շուտ մեծացան»,-պատմում է Նախշունը։ Արցախից դուրս եկան 2023-ի սեպտեմբերի 29-ին։ Ապրում են Հրազդանում։ Արմենն իր ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈւ-ում, Նախշունը փորձում է դեռևս Արցախում սկսած ձեռագործ աշխատանքների իր բիզնեսը զարգացնել։ «Գաղափարից ձեռներեցություն» ծրագրի միջոցով սովորում է անգլերեն ու մարքեթինգային հմտություններ։ Ապագայի հետ կապված դեռ անորոշություն է, բայց չորս զավակների մայրը հանձնվել չի պատրաստվում, որոշել է ամուսնուն ամուր թիկունք լինել ու ոտքի կանգնեցնել տղաներին։

Back to top button