ՀասարակությունՎերնատուն

Հայաստանը ճանաչելի՝ «Հայ Ֆեստ» կատարողական արվեստ միջազգային փառատոնի շնորհիվ․ «Վերնատուն»

«Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի անց է կացվելու հոկտեմբերի 2-ից 8-ը՝ «Ֆեստիվալիզացում» խորագրով։

Փառատոնի այս տարվա առանձնահատկությունների և ծրագրային մանրամասնությունների մասին է խոսում «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանը։ «Հայ Ֆեստն» այս տարի կհյուրընկալի 10 երկրից շուրջ 400 մասնակից՝ հեղինակավոր թատերախմբերի, արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների՝ Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից։ Երևանյան 5 բեմահարթակներում նախատեսվում է ավելի քան 26 ներկայացում:

«Յուրաքանչյուր փառատոնի ռազմավարության մեջ պետք է լինի փոխել և զարգացնել ոլորտը, սրել հանդիսատեսի ընկալման անկյունները․ թատրոնն անսահման է», – ասում է Արթուր Ղուկասյանը։

Փառատոնի հիմնադիրը մեկանբանում է, թե ինչու է այն կոչվում կատարողական արվեստների փառատոն․ ասում է ողջ աշխարհում թատրոնն իր դիմագիծը փոխել է, այլ ավելի բազմազան ու ընդգրկուն է դարձել․ թատրոնն անսահման է և պետք է այսուհետ այն ընկալվի որպես իրադարձություն, «իվենթ», ներկայացում։

Փառատոնի այս տարվա իրադարձություններից է Ավինյոնի հեղինակավոր փառատոնի ներկայությունը։ Ֆրանսիական հայտնի փառատոնի հետ անց է կացվելու կլոր սեղան քննարկում, որտեղ կքննարկվեն հետագա համագործակցության հնարավորությունները։

Ինչը կլիներ լավագույն զարգացումը «Հայ Ֆեստի» համար, որը կարող է լինել Հայաստանի համար այս փխրուն ժամանակներում։

«Որ ոչ միայն թատրոնը ճանաչեն, այլև Հայաստանը ճանաչելի դառնա «Հայ ֆեստի» շնորհիվ։ «Հայ Ֆեստն» օգնի, որ մարդիկ ավելի բարի լինեն ու ավելի բաց, գավառամտությունը վերանա և մենք հասկանանք , որ արվեստը կարևոր է», – ասում է Արթուր Ղուկասյանը։

Back to top button