ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն՝ Ռենսի քաղաքում

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է Փարիզի մերձակա Ռենսի (Le Raincy) քաղաքում կազմակերպված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Դպրոցասեր» հայկական կրթական հաստատության բակում տեղակայված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են և ծաղկեպսակներ են խոնարհել Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Լիվրի-Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Պավիյոն-սու-Բուայի և Գանյիի քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, «Դպրոցասեր»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աղավնի Սարիկայան։

Ելույթներով հանդես են եկել Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, «Դպրոցասեր»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աղավնի Սարիկայան։

Արարողության ընթացքում հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերը՝ «Դպրոցասերի» սաների կատարմամբ։

Back to top button