Միջազգային

Լիբիական ինքնաթիռն առեւանգվածները հանձնվել են,պատանդները՝ ազատ արձակվել

Մալթային օդանավակայանում վայրէջք կատարած լիբիական ինքնաթիռն առեւանգածներին հաջողվել է համոզել հանձնվել երկու ժամ տեւած բանակցություններից հետո՝ հայտնում է Malta Independent— ը։

Ավելի վաղ նրանք  ազատել էին գրեթե բոլոր ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին, ինչի մասին հայտնել էր Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը։ «Այս պահին ազատվել է 65 մարդ»,-Twotter- ում գրել է նա։ Ավելի ուշ հայտնել եւս 44 ուղեւորի ազատ արձակման մասին՝ հայտնում է Բի Բի Սի- ն։

Ինքնաթիռն առեւանգողները Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակիցներն են։ Նրանք պահանջում էին լիբիական Բենգազիում շրջափակված գրոհայինների համար քաղաքից ազատ ելք ապահովել։

Back to top button