Մասնագիտություն

Զբոսաշրջություն. երբ մասնագիտությունը հաճելի է, պահանջված և դինամիկ զարգացող․ «Մասնագիտություն»

Նրանք իրենց երկրի պատմության, մշակույթի, նյութական և ոչ նյութական պատմամշակութային ժառանգության, ավանդույթների, սովորույթների ամենավառ կրողն ու ներկայացուցիչն են՝ կենդանի այցեքարտ, որոնցով օտարերկրացիները հիմնականում պատկերացում են կազմում այցելած երկրի և բնակիչների մասին։

Զբոսաշրջություն. երբ մասնագիտությունը հաճելի է, պահանջված, համարվում է դինամիկ զարգացող և մրցունակ ոլորտ: Անչափ հետաքրքրաշարժ մասնագիտություն, որը պահանջում է բազմակողմանի գիտելիքներ, հաղորդակցման գերազանց հմտություններ, բարձր պատասխանատվություն, ստեղծագործական մոտեցում, շփում տարատեսակ մարդկանց հետ:

Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից է: Յուրաքանչյուր երկրում տեսնելու և բացահայտելու շատ բան կա: Իր բազմադարյա մշակութային ժառանգությամբ, հարուստ պատմությամբ, գեղատեսիլ վայրերով, ճարտարապետական կոթողներով և հուշարձաններով Հայաստանը մշտապես հետաքրքրել և եղել է գրավիչ վայր զբոսաշրջության համար:

Զբոսավարի ամենակարևոր աշխատանքային «գործիքը» հետաքրքիր մշակված, լսարանի ուշադրությունը գրավող սցենարն է: Գրագետ և բանիմաց զբոսավարի շնորհիվ այցելուներն էլ ավելի մեծ հետաքրքրությամբ կբացահայտեն օտար երկիրը, կհարստացնեն իրենց գիտելիքները, կստանան միմիայն դրական էմոցիաներ և, որն ամենակարևորն է, նորից տվյալ վայր վերադառնալու ցանկություն կունենան:

Զրույց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի զբոսաշրջության ծրագրերի պատասխանատու, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Հայրյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի զբոսաշրջության կրթական ծրագրի ուսանողուհիներ Արմինե Բաղդասարյանի և Նարինե Հովհաննիսյանի հետ։

Back to top button