ԿարևորՀասարակություն

Ոգևորող են սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին նորությունները. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպմանը` նշելով.

«Ոգևորող են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի և 1991 թ. Ալմա Աթայի համաձայնագրի ու իրավաբանական փաստաթղթերի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին նորությունները: ԵՄ-ն լիովին աջակցում է Երևանի և Բաքվի բանակցությունների գործընթացին՝ համապարփակ և տևական կարգավորման նպատակով»:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն սահմանազատման պետական հանձնաժողովների այսօր կայացած 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը:

Back to top button