ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ ռազմական կցորդի հաստիք է սահմանվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք սահմանելու մասին:

Դրանում ասված է.

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասը`

1. Սահմանել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք»:

Back to top button