Ամստերդամի ջրային ուղիներում հայտնվել են վարորդի կարիք չունեցող տաքսիներ: 5 ուղևորի համար նախատեսված Roboat նավակների ընթացքը հեռավար կառավարում է ցամաքային օպերատորը: Դրանք կարողանում են շարժվել ժամում 6 կիլոմետր արագությամբ:
Սաուդյան Արաբիան անապատում սկսել է կառուցել ապագայի քաղաք, որտեղ չեն լինի ավտոմեքենաներ: Մարդիկ այնտեղ կտեղաշարժվեն ստորգետնյա արագընթաց տրանսպորտի միջոցով:
Մեքենաները սովորել են փողոցի անկյան չերևացող կողմը տեսնել IBM-ի նոր համակարգի միջոցով: Տեխնոլոգիան այժմ փորձարկվում է Իտալիայի Մոդենա քաղաքում:
Կիմ Չեն Ինը Հյուսիսային Կորեայի բնակիչներին խնդրել է ավելի շատ զբաղվել գյուղատնտեսությամբ և անցնել համեստ սննդակարգի: Չինաստանի հետ փակ սահմանի պատճառով այդ երկրում նվազել է սննդամթերքի պաշարը:
Ռոբուստա տեսակի սուրճի գինը հասել է 2017 թվականից ի վեր ամենբարձր ցուցանիշի: Տարվա կտրվածքով նոր թանկացում է կանխատեսվում նաև Արաբիկայի համար:
Որքա՞ն գումար է հարկավոր մարդկությանը կլիմայական աղետից խուսափելու համար: Boston Consulting Group-ը հաշվարկել է տասնամյակի կտրվածքով անհրաժեշտ ծախսի ծավալը: