Սփյուռքի ձայնը

Իսրայելահայ թեկնածուն` Իսրայելի ՏԻՄ ընտրություններում

Օրեր առաջ Իսրայելում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Իսրայելական քաղաքներում հայկական համայնքներն ի՞նչ մասնակցություն են ունեցել այդ ընտրություններում և ի՞նչ ծրագիր են ներկայացրել քաղաքների նորընտիր ղեկավարներին։

Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր  Արտյոմ Չերնամորյանը   խոսում է Իսրայելի հետ հարաբերությունների կարևորության, Երուսաղեմի Հայոց պատրիրաքության գործարքում երկրների ու միջազգային հանրության միջամտության և այլ թեմաների մասին։

«Քրիստոնեական համայնքները տարիներ շարունակ միասին են հանդես  եկել նման ընտրություններում։ Այս ընտրությոնները մեր համայնքի համար առանձնացան՝ առանձին  ու միասնական ծրագրով ներկայանալով։ Մեր հայմայնքից  ավագանու ընտրություններին մասնակցում էր համայնքում ճանաչված ներկայացուցիչներից մեկը, որը թեև ձայների մեծ քանակություն չապահովեց, սակայն այն երևույթը, որ ընտրացուցակներում հայտնվեց հայ մարդու անուն, արդեն շատ բանի մասին է խոսում», — ասում է Արտյոմ Չերնամորյանը։

Նա նշում է, որ Իսրայելի քաղաքային իշխանությունների հետ համագործակցությունը հնարավոր է, օրինակը Պետախ-Տիկվան է, որտեղ, հայ համայքնին ընդառաջելով, բազմաթիվ ծրագրեր են իրագործվել։ Նա փաստում է նաև, որ այլ է իրավիճակը, օրինակ, Երուսաղեմում, որտեղ տեղական մարմիններ-հայ համայնք համագործակցությունը գրեթե բացակայում է։

«Իսրայել-Հայաստան հարաբերությունները պարբերաբար քննարկվում են՝ համարվելով ոչ այնքան բարեկամական։ Պետք է այդ հարաբերությունները զարգացնող ծրագրեր մշակվեն։ Նման հարաբերությունների բացակայությունն ավելի ակնառու է Երուսաղեմում, որտեղ պարբերաբար լինում են ընդհարումներ, թեև այստեղ գործում են ծայրահեղականները՝ քրիստոնյաների դեմ»։

Արտյոմը նշում է, որ հարբերությունների կարգավորման համար պետք է նախ մեր պատրիարքարանում փոփոխություններ լինեն։

«Պատրիարքությունը գործողությունների մասին չի տեղեկացնում  համայնքին ու հայ իրավաբաններին և գործում է առանձին՝ ասում է «Նաիրի» միության ղեկավարը։ Համայքնի ակտիվիստներն այսօր տարբեր միջոցներ են օգտագործում իրենց աշխատանքի արդյունքները տեսնելու համար։ Նրանք այսօր նաև դրամահավաք են սկսել, որով պետք է դատական գործընթացների և այլ ծախսերը հոգան», — ավելացնում է  «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիրը։

«Իսրայելը դեմոկրատական ու մարդու իրավուքնների պաշտպանությամբ զբաղվող երկիր է ճանաչվել՝ չունենալով բարձրագույն դատական համակարգ՝ Սահմանադրական դատարան։ Իսկ նման հողային խնդիրները լուծելու համար այս համակարգի բացակայությունը թեև խանգարում է, բայց միևնույն է՝ պահանջում է փոփոխություններ պատրիարքությունում և խելամիտ աշխատանք» ,-ասում է Արտյոմ Չերնամորյանը։

Անդրադառնալով Հայաստան-Իսրայել հարաբերություններին՝ նշում է, որ հայկական լոբբիստական աշխատանքները այսօր պետք է նաև Իսրայելի հետ տարբեր երկրների  հարաբերություններն օգտագործեն։
«Չի արվում որևէ աշխատանք նաև այս ուղղությամբ», – ավելացնում է Չերնամորյանը։

Back to top button