Սփյուռքի ձայնը

Հայկական լավաշը՝ նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում. «Սփյուռքի ձայնը»

ՌԴ-ում տարիներ առաջ հաստատված Մանվել Ենգիբարյանը հայկական լավաշի տարածողներց մեկն է եղել։ Մեր հայրենակիցը արտադրությունն ավելի ընդլայնելու նպատակով ստեղծել է «Ռոլ Լայն» ընկերությունը, որը արտադրության ժամանակակից հոսքագծերի արտադրությամբ է զբաղվում։

Մանվելը, իր բիզնեսի արդյունավետությունը տեսնելով, այն տեղափոխել է նաև Հայաստան։ Այսօր ընկերությունը գործունեություն է ծավալում ոչ միայն ՌԴ-ում, ԵԱՏՄ երկրներում, այլև փորձելու է դուրս գալ համաշխարհային շուկա։

Ի՞նչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգություն ճանաչված լավաշը տարածում գտավ նաև հայ գործարարի նորարարության շնորհիվ։ Մանվել Ենգիբարյանն ասում է, որ այս ոլորտում գյուտարարությունը այսքանով չի ավարտվում: «Առաջարկներ ունենք այլ ազգերից, կսկսենք աշխատել նաև նրանց հետ՝ մեր տեխնոլոգիական  առանձնահատկությունները  հեղինակային իրավունքով գրանցելով»,- ասում է հոսքագծերի հեղինակը:

 Ընկերության PR պատասխանատուն, ինչպես նաև «Հայրենադարձի աչքերով» և «Հայի հետքը» գրքերի հեղինակ Սարիկ Սևադան, որը ընկերության հայաստանյան գործունեությանը քաջածանոթ է, նշում է, որ իրենք նպատակ ունեն այն տարածել տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ից մինչև Եվրոպա։

Back to top button