Խոշորացույց

Հին ազգերս՝ ներկա գլոբալ աշխարհում. «Խոշորացույց»

Երեւի մի երկու տասնամյակ առաջ Հայաստանում շատ մեծ հեղինակություն վայելող սոցիոլոգներից մեկի եւ լրագրողների Մամուլի ազգային ակումբում փակ մի հանդիպման ժամանակ այսպիսի միտք հնչեց` ազգերը ծնվում են, մեծանում, ծերանում, մեռնում։ Այն ժամանակ ես ներքին ըմբոստություն ունեցա։ Շատ երիտասարդ էի։

Մեռնո՞ւմ են արդյոք ազգերը եւ ինչի՞ց են մեռնում։ Այս հարցը կարծես արդիական է դառնում հենց գլոբալիզացիայի դարաշրջաններում։ Այս շրջանում է, որ, կարծես, ձեւավորվում են նոր կամ վերաձեւավորվում հին ազգերի ինքնությունները։

Տաթեւի վանական համալիրը
Լուսանկարը` Վիքիպեդիայից

Սոցիոլոգ Հարություն Վերմիշյանը  նշում է` որպես ազգ մենք պետք է փոխվենք։ «Ազգը ապրող, փոփոխվող է, ռեֆլեքսիվ է ժամանակին, պատմական կոնտեքստին»,- ասում է նա ու արձանագրում, որ ազգն իրեն շատ ուժեղ ապահովագրում է հիշողության, մշակութային խորը եւ շատ վաղ անցյալի հաշվին։

Ըստ Վերմիշյանի` մենք հիշում ենք հազարամյակներ առաջը որպես մեր մաս, բայց ապրում ենք այսօր։ «Սա ներդաշնակեցնելու խնդիրը ամենաօրակարգայինն է»,- ասում է գիտնականը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հայկական ինքնությունը փոփոխվող աշխարհում. թեմայի շուրջ զրուցում ենք  սոցիոլոգ Հարություն Վերմիշյանի հետ։

Back to top button